Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ինչպե՞ս է կործանվում պետությունը

Ինչպե՞ս է կործանվում պետությունը
23.08.2026 | 17:25

Պետությունը կործանվում է , երբ իշխանության 3 ճյուղերը ապօրինի կերպով կենտրոնացած են մեկ անձի ձեռքին, ով ոչ հիմնավոր կրթություն ունի, ոչ՝ կառավարելու փորձ, շոուներով և մանիպուլյացիաներով հանրության ուշադրությունը շեղում է մեծ հիմնախնդիրներից։ Պետությունը կործանվում է, երբ ընտրություների կեղծման դեմ բոցաշունչ ելույթներ ունեցածը կեղծում է ընտրությունները, ԱԺ ընտրություններից առաջ որպես ընտրակաշառք 10 հազար դրամով ավելացնում թոշակները։ Պետությունը կործանվում է, երբ տվյալ ոլորտից գաղափար չունեցողին նախարար են նշանակում, անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու համար ահռելի պարտք ունեցող երկրի իշխանությունը նոր վարկեր է վերցնում՝ սերունդներին գցելով պարտքերի ու վարկերի բեռի տակ։ Պետությունը կործանվում է, երբ հարկատուների մուծած հարկերից գոյացած պետբյուջեից ճոխ կերպով սնվող հեռուստաընկերությունը տնտեսական մեծ աճի մասին հեքիաթներով խաբում է հանրությանը՝ Հայաստանին ու հայությանը թշնամի երկրին խաղաղասեր ներկայացնելով։ Պետությունը կործանվում է, երբ իշխանությունը և ընդդիմությունը դրսից են ղեկավարվում։ Պետությունը կործանվում է, երբ գործարանները փակվում են, սակայն սուտ, հայհոյանք ու ատելություն տարածող ֆեյքերի գործարաններ են աշխատում։ Պետությունը կործանվում է, երբ վարչապետը հայտարարում է Հայաաստան պետության կործանման պատմական ցիկլերի մասին, բավարար գիտելիքներ չունենալու պատճառով Հայաստանի կործանման արագությունը չափելու իր անկարողության մասին։ Հայաստանը կործանվում է, երբ «հպարտ քաղաքացիների գլխին հոպոպի փոշի ցրելով» նրանց 3 միլիոն վարչապետեր են հռչակում, սակայն երկիրն անտեր է լինում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ